211652_close_icon
views-count74963 դիտում article-date 14:54 30-12-2017

Երևանի Գլենդել Հիլզ թաղամասում հրդեհ է բռնկվել Mercedes A մակնիշի ավտոմեքենայում. մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են ՊՆ զինվորականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հակահրդեհային անվտանգության ծառայողների կողմից փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար դեկտեմբերի 27-ին Երևանում Գլենդել Հիլզ թաղամասի հարևանությամբ գտնվող Mercedes A մակնիշի 35 DM 210 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած հրդեհի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, թաղամասի հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները իրենք են փորձել մարել կրակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի տերը կին է, սակայն փրկարարներին որպես վարորդ ներկայացել է Վահե Մանուկյան անվամբ քաղաքացին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր