211652_close_icon
views-count11451 դիտում article-date 10:59 30-12-2017

Ռուս արտիստները համերգ են տվել Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում

Սիրիայում տեղակայված ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում ամանորյա տոնական համերգ է անցկացվել, որին մասնակցել են Անտոն և Վիկտորիա Մակարսկիները, Զառան, Յուլիանա Գրինը, թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սերգեյ Մախովիկովը, «Ռուսական ոգի» անսամբլը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։ «Սա իմ առաջին ելույթը չէ ռազմական բազայում, սակայն առաջինն է Սիրիայում։ Չգիտեմ, թե ավելի շատ ում է ուրախություն պատճառում դա՝ նրան, ով կատարո՞մ է, թ՞ նրան, ով ունկնդրում է»,-ասել է Մակարսկին։ Իսկ երգչուհի Զառան զինծառայողներին փոխանցել է ռուս դպրոցականների ամանորյա բացիկները։

Նմանատիպ նյութեր