5880 դիտում
12:11 24-12-2017
Իմ կուսակցական ընկերները, ի պատիվ իրենց, երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս. Վիգեն Սարգսյան
«Իմ կուսակցական ընկերները, ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս» Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով, մեր անկախության տարիները ճիշտ հակառակն են արել, բերելով այն ըմբռնումը, որ քաղաքացին պետք է ծառայի բանակում։
«Մենք մի քանի քայլ ձեռնարկել ենք։ Շրջանառության մեջ ենք դրել օրինագիծը, որով բոլոր պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց եւ իրենց ընտնիքի՝ բանակին ունեցած առնչությունը»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, թե չի կարող ասել, որ նախագծերը մեկ օրում լուծելու են բոլոր հարցերը. «Հանրային քննարկման մեխանիզմները պետք է քայլ-առ քայլ տանեն այն դաշտ, որ մարտական հերթապահություն կատարող զորամասերում ծառայելը պատվաբեր է»։
Նա նշել է, որ հանրության շրջանում կան ավանդույթներ՝ խորը արմատներ ունեցող, որ բանակում ծառայելուց պետք է խուսափել, և այժմ իրենք փորձում են կոտրել այդ ավանդույթները։
Նմանատիպ նյութեր
4228 դիտում
20:00 23-08-2015
Ճամպրուկը հմտորեն դասավորելու գաղտնիքը (տեսանյութ)
Այս բաժնից
793 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին