211652_close_icon
views-count3035 դիտում article-date 22:40 22-12-2017

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է կանադահայ գործարար Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանին

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքում և Հայրենիքում նրանց ծավալած գործունեությունը: «Ուրախ եմ, որ դուք, պարո՛ն Լապոյան, սեպտեմբեր ամսին մասնակցելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, ինչպես նաև ուսումնասիրելով Հայաստանի ներդրումային ծրագրերը և շուկան՝ ցանկություն եք հայտնել ներդրում իրականացնել Հայրենիքում: Ոգևորիչ է, որ ներկայումս սերտորեն համագործակցում եք Հայաստանի Զարգացման Հիմնադրամի հետ: Վստահ եմ, որ Ձեր բոլոր ծրագրերը Հայաստանում հաջող կընթանան»,-նշեց Սփյուռքի նախարարը: Վան Լապոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշեց. «Սփյուռքը պետք է մշտապես ներկա լինի Հայաստանի կյանքում, Հայրենիքի մասը կազմի»: Հյուրերը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցեցին հայրենադարձության կազմակերպման գործընթացի մասին, կարևորեցին հայրենադարձության գործընթացի ռազմավարության, ծրագրի և օրենքի մշակումն ու լրամշակումը: Կարևորելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու իրակացրած ծրագրերը՝ ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանը շեշտեց. «Յուրաքանչյուր սփյուռքահայի համար այս նախարարությունը Հայրենիքում իր տունն է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր