Հրաշագործ Պապիկին շատ դուր եկավ Ամանորյա զարդարված՝ Վանաձորի թիվ 27 դպրոցի տոնական անկյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում տիրում էր աշխուժություն:
Երկրորդ դասարանի աշակերտների մոտ ցանկություն առաջացավ թղթին հանձնել իրենց երազանքներն ու ցանկությունները և ուղարկել Հրաշագործ Պապիկին:
Դասվար` Արմինե Մարտիրոսյանի և երեխաների մոտ տոնական տրամադրություն էր: Երեխաները կրում էին հրաշագործ Պապի գլխարկից:
Շուտով հայտնվեց Հրաշագործ Պապը և երեխաները խինդով ու ճիչերով դիմավորեցին նրան, այցելեց նաև դպրոցի այլ դասարաններ: Հրաշագործ Պապիկին շատ դուր եկավ Ամանորյա զարդարված տոնական անկյունը, որը պատրաստվել էր Լուսինե Պետրոսյանի և Սոնա Հավասափյանի կողմից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի