7261 դիտում
10:27 21-12-2017
Պետք է գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը թույլ կտա խնդիրը լուծել դանդաղ, բայց խելամտորեն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Փաստ է, որ Արցախի հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարևորություն ունի։ Հատկապես Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես մեծ երկրների դերն է կարևորվում։ Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա։ Այդ համատեքստում պետք է սերտորեն գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց՝ խելամտորեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։
Նրա համոզմամբ՝ խնդրի խելամիտ լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումների ճանապարհ։ «Առավոտ»-ի նկատառմանն ի պատասխան, թե Ադրբեջանն իր ռազմատենչ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ չի ցանկանում բանակցել փոխզիջումների շուրջ, նա այդպես արձագանքեց. «Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ։ Այդ հարցում Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը , կարող է լավ «մոդերատորի» դեր տանել, որպեսզի հարցը լավագույնս լուծվի։ Այսինքն՝ երրորդ երկրի բարի կամքի դրսևորումը նպաստավոր կլինի՝ ի դեմս երկու կողմից փոխզիջումների»։
Ալբերտ Վայլերի կարծիքով՝ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. «Բայց Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է շատ լավ հարաբերությունների մեջ։ Որպես մեծ երկիր՝ նա կարող է էական ազդեցություն ունենալ Արցախի խնդրի կարգավորման գործում։ Այդ նպատակով պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն հակամարտության խաղաղ կարգավորման համար»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
17:44 11-12-2015
Facebook-ը դանդաղ ինտերնետ ունեցող օգտատերերին թույլ կտա մեկնաբանություններ թողնել օֆլայն ռեժիմով
4313 դիտում
11:17 16-02-2018
Փոփոխությունների ճանապարհը վերնախավի դանդաղ, բայց հետևողական վերաձևման մեջ է. «Առավոտ»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան