Ադրբեջանում անհանգիստ են, որ Ծառուկյանը արաբ շեյխերի է հյուրընկալել․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։
Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը և այցը ընկերական բնույթ է կրում՝ շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։
Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]