211652_close_icon
views-count39316 դիտում article-date 22:10 18-12-2017

Արաբկիրի ոստիկանները որոնում են ավտովթարի մասնակից Mercedes-ի վարորդին, ում էլ «Ինգո Արմենիա»-ն մեղադրում է խաբեությամբ գումար հափշտակելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 25 շենքի մոտ Mercedes մակնիշի 08 ԼՏ 777 համարանիշի և Lexus մակնիշի 01 QP 010 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ինգո Արմենիա»-ի տնօրենը Ոստիկանությանը տեղեկացրել է, որ մեղավոր՝ Mercedes-ի սեփականատեր Սարգիս Մուրադյանը, այցելել է իրենց գրասենյակ՝ Ա. Ավետիսյան փողոցի 116/1 հասցե, որտեղ էլ դեպքի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու միջոցով՝ ընկերությունից հափշտակել է գումար: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. Մուրադյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր