211652_close_icon
views-count5082 դիտում article-date 18:32 17-12-2017

Պակիստանում հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, կա առնվազն 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պակիստանի Կվետա քաղաքում ահաբեկիչները հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 5 մարդ: Ինչպես հայտնել է Բելուջիստանի ներքին գործերի նախարար Սարֆարազ Բուհտին, հավատացյալների վրա հարձակվել են երկու մահապարտ: Նրանցից մեկը գնդակահարվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսին հաջողվել է ներխուժել ներս և գործի դնել մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Երկու ահաբեկիչներն էլ զինված են եղել ինքնաձիգներով: Պայթյունից հետո ոստիկանության և ենթադրվող հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել: Տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են: Եկեղեցում միջադեպի պահին մոտ 400 մարդ է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր