211652_close_icon
views-count67066 դիտում article-date 13:48 17-12-2017

Գողություն Երևանում. 68-ամյա տղամարդը, այցելելով փեսայի տուն, առավոտյան հայտնաբերել է, որ ավտոմեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Գալստյանին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետևի ապակին և այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», և այլ իրեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետ Ա. Ղազարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հայկ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած Ռ. Գալստյանը հայտնեց, որ հափշտակել են, ընդհանուր առմամբ, մոտ 1մլն դրամ առժողության ապրանքներ: Ռ. Գալստյանը Տավուշի մարզից ժամանել էր Երևան՝ գնումներ կատարելու և այցելեր էր փեսայի տուն ու արդեն առավոտյան նկատել էր, որ ավտոմեքենայի միջից որոշ ապրանքներ գողացել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր