211652_close_icon
views-count45901 դիտում article-date 10:42 17-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել Mitsubishi Chariot-ում. վարորդը և մեկ քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:30-ի սահմաններում Արին-Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել Mitsubishi Chariot մակնիշի 35 MF 552 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամաել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջների խումբը: Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ կանխել են ավտոմեքենայում առաջացած նախ հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի դեմքի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայում գազի արտահոսք է զգացվել և վարորդի ընկերը դրսից կրակայրիչով վարորդի ծխախոտն է փորձել վառել, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և եթե քաղաքացիները, հիմնականում՝ հարևանությամբ գտնվող «Շինանյութ»-ի և «Վիվառո» ընկերության աշխատակիցները առաջին օգնությունը չցուցաբերեին, կրակը վայրկյանական կտարածվեր ողջ մեքենայով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Մովսիսյանը: Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր