211652_close_icon
views-count9825 դիտում article-date 22:52 16-12-2017

Սաակաշվիլին կոչ է արել դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի իմպիչմենտի համար դուրս գալ փողոց

Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել դեկտեմբերի 17-ին դուրս գալ երթի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտ Պորոշենկոյի իմպիչմենտի համար: «Վաղը մենք պարտադիր պետք է դուրս գանք երթի իմպիչմենտի համար, որպեսզի իշխանությանը զերծ պահենք վերջին ճակատագրական քայլից, որը նրան դիկտատուրայի կվերածի, հետևաբար՝ երկիրը աղետից փրկելու համար», գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում: Նա ըդգծել է, որ երկիրը օլիգարխիայից մաքրելու հարցում ոչ մի փոխզիջում լինել չի կարող լինել: Սաակաշվիլին ընդգծել է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ նախագահական վարչակազմի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը: «Եթե մենք ցանկանում ենք օլիգարխիատից դեպի նորմակ կյանքի խաղաղ անցում, պետք է խոսել», նշել է նախկին նահանգապետը: Հիշեցնենք, որ Կիևում դեկտեմբերի 11-ին դատարանը մերժեց պետական հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող Սաակաշվիլիին տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր