211652_close_icon
views-count12238 դիտում article-date 16:07 14-12-2017

Երևանի Կինոմիության շենքում մեկնարկ տրվեց Հայ կինոյի թանգարանի ստեղծմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի Կինոմիության շենքում տեղի ունեցավ միջոցառում, որով մեկնարկ տրվեց Հայ կինոյի թանգարանի ստեղծմանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը, նորաստեղծ թանգարանի համակարգող հանձնաժողովի ղեկավար Հայկ Բաբայանը և այլ հայ կինոն գնահատող ու նրան նվիրված անձինք: Ցուցադրված նմուշները նպատակ ունեն մարդկանց ոգևորել և նրանց օգնությամբ հավաքագրել նորերը, որոնք կապված կլինեն կինոյի ստեղծման հետ: Թանգարանը ստեղծվելու է հենց կինոմիության շենքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բաբայանը ասաց, որ ամեն բան անում են, որպեսզի թանգարանը լինի ինտերակտիվ, ժամանցային, երաժշտական, գիտական, կրթական կենտրոն: Այնտեղ լինելու է նաև գրադարան և այլ հետաքրքիր ու ժամանակակից անկյուններ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր