Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հնարավոր է դադարեցնի բոյկոտը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հնարավոր է, դադարեցնի բոյկոտը և մասնակցի ավագանու նիստերին:
Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնարավոր սցենարները.
«Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել: Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է: Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել: Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավորությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտում կառավարությունը մեր գրությունների վերաբերյալ: Դրանից հետո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]