211652_close_icon
views-count68396 դիտում article-date 09:26 14-12-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են Nissan-ը ու ՊՆ տանկեր տեղափոխող քարշակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտ, բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 39 փողոցի 11 տան բնակիչ` 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 20 NM 001 համարանիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի ՊՆ 3334 Տ համարանիշի քարշակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև Ռազմական Ոստիկանության ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր