211652_close_icon
views-count12128 դիտում article-date 20:30 12-12-2017

«Լացիոն» կարող է դուրս գալ Իտալիայի առաջնությունից՝ սկանդալային խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լացիոն» քննարկում է Իտալիայի առաջնությունից դուրս գալու հնարավորությունը՝ Ա սերիայի 16-րդ տուրում «Տորինոյի» հետ սկանդալային խաղից (1:3) հետո: Հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն գտնում է, որ իր թիմը քաղաքական արշավի զոհ է դարձել, որի նպատակն է «Լացիոյին» թույլ չտալ առաջնությունում տեղ զբաղեցնել առաջին քառյակում, ինչը Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է տալիս: «Տորինոյի» հետ խաղում «Լացիոն» մրցակցի խաղացողի ձեռքով խաղից հետո 11մ. հարվածի իրավունք չստացավ, իսկ Չիրո Իմոբիլեն խաղադաշտից հեռացվեց Նիկոլաս Բուդիսոյի հետ ընդհարումից հետո, այն էլ՝ տեսակրկնությունը դիտելուց հետո: «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խաղից հետո հայտարարել է, որ իր թիմին անարդարացի են դատում արդեն չորրորդ խաղն անընդմեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր