211652_close_icon
views-count15291 դիտում article-date 21:25 12-12-2017

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: Նույն օրը պարգևատրվեցին նաև Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ: Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգևատրված ներկայացուցիչների անունից հանդես եկավ ելույթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր