211652_close_icon
views-count4146 դիտում article-date 20:38 12-12-2017

Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրվեց անհատույց ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրեց անհատույց ֆինանսական աջակցություն բնակարանային խնդրի լուծման համար: «Ես ուզում եմ հստակ նշել, որ այն միտքը, թե պետությունը ձեռքերը լվանում է անօթևանության խնդրի լուծման առումով, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Հնարավորությունների սահմաններում կրկին միջոցներ են ուղղվելու այս խնդրի կարգավորման համար»: Շիրակի մարզպետը շնորհավորեց բնակիչներն, նրանց հաջողություններ մաղթեց և հույս հատնեց, որ նրանք արագ ձեռք կբերեն նոր բնակարաններ, իսկ վերջիններս շնորհակալություն հայտնեցին վերաբերմունքի համար` նշելով, որ չնայած ուշացումով, բայց կկարողնան բնակարանատեր դառնալ: Ընդհանուր առմամբ 8 ընտանիքներին տրամադրվելու է 32 մլն 324 հազար դրամ: Նրանցից չորս ընտանիքներ կստանան 2 սենյականոց (3մլն 628 հազար դրամ), 3ընտանիքներ` 3 (4մլն 288հազար դրամ), իսկ մեկ ընտանիք` 4 սենյականոց (4մլն 948հազար դրամ)բնակարանի փոխհատուցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր