4708 դիտում
19:39 12-12-2017
Հայ թաեքվոնդոյիստները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում
Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում անցկացվեց թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ):
Մեր մարզիկները չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ իր սաներից երեքը հաղթել են մեկնարկային մենամարտերում, բայց հետո պարտվել ՌԴ-ն ներկայացնող մրցակիցներին՝ Եվրոպայի ապագա չեմպիոններին:
«Տղաներն իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան: Մրցաշրջանն ամփոփելով՝ մեր աշխատանքը բավարար կգնահատեմ: Ապրիլին Թեհրանում G1 կարգի ուժեղ մրցաշար էր անցկացվել, որտեղ Արսեն Գրիգորյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե:
Օգոստոսին Թայվանում (Թայբեյ)՝ Համաշխարհային ունիվերսիադայում, Սերգեյ Վարդազարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ մեկ ամիս առաջ Բուդապեշտում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ռոման Հայրապետովը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Խաչատրյանը՝ բրոնզե:
Կարելի է ասել, որ հայաստանցի թաեքվոնդոյիստներն այս տարի իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան»,- եզրափակեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
14:51 31-03-2020
Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան
868 դիտում
19:49 22-02-2023
Մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը․ Խաչատուրյանը՝ սիրիահայերին
1282 դիտում
19:55 19-04-2023
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում. նախարար
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ