211652_close_icon
views-count10455 դիտում article-date 19:12 12-12-2017

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցիներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, հայտնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ խոսքը Արցախի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց մասին է: Նշվում է, որ Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005թ.՝ Էլխան Չիրագովի, Ադիշիրին Չիրագովի, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆեհրեդին Փաշաևի և Ղարաջա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992թ. ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը ու հետագայում չկարողանալով տնօրինել այն: ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պետք է մի քանի միլիոն եվրո փոխհատուցում պահանջող հայցվորներին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում 5.000-ական եվրո, ինչպես նաև դատական ծախսերի համար՝ 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարի (մոտ 32475 եվրո): Հայտնի է, որ ՄԻԵԴ-ն այս գործով վճիռը հրապարակել էր դեռևս 2015թ., սակայն առանց փոխհատուցման վերաբերյալ որոշման: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/12/1084485/]Հիշեցնենք[/url], որ այսօր (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նաև նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վճիրը, որով Ադրբեջանը պարտավոր է 35.000 եվրո փոխհատում վճարել Արցախի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքին:

Նմանատիպ նյութեր