27632 դիտում
15:53 12-12-2017
Լոռու մարզում 29-ամյա առաքիչը Ford Transit-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Ազարյանը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում իր վարած Ford Transit մակնիշի 98 ՏT 989 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, սակայն վարորդը հրաժարվել է ՃՈ աշխատակիցների ծառայութունից և հայտնել է, որ ինքը հրաժարվում է նաև բժշկական միջամտությունից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ազարյանը մասնագիտությամբ առաքիչ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+