211652_close_icon
views-count12343 դիտում article-date 18:11 11-12-2017

Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը: Twitter-յան էջում Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում: The New York Post-ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները:Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը Մանհեթենի տրանսպորտային կայարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ձերբակալել է մեկ մարդու: Նյու Յորքի ոստիկանությունը պայթյունը ահաբեկչական միջադեպ է որակել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր