211652_close_icon
views-count54782 դիտում article-date 14:21 11-12-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում. մշակույթի տանը երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երանոս գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-դակահարության փաստով։ Ժամը 23։10-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «ձախ ազդրի ստորին 3-ի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչ Մարտոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երանոս գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արայիկ Ներսիսյանն է և նա հիվանդանոց է տեղափոխվել գյուղի մշակույթի տանից։ Պարզվել է նաև, որ մշակույթի տան սենյակներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և համագյուղացի՝ 21-ամյա Վիրաբ Բոյախչյանի հետ, որի ժամանակ Ա. Ներսիսյանը մի քանի անգամ բռունցքով հարվածել է Բոյախչյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, իսկ հետո գետնից վերցրել է սուր կտրող-ծակող առարկայի նմանվող իր և մի քանի անգամ հարվածել Ա. Ներսիսյանի ոտքին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վ. Բոյախչյանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր