211652_close_icon
views-count5837 դիտում article-date 11:58 11-12-2017

Էստոնիան հրաժարվել է իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ

Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը, հայտնում է rus.err պորտալը։ Նրա խոսքով՝ նման քայլերը միայն հրահրում են պաղեստինյան-իսրայելական հակամարտությունը։ «Մենք նախկինի պես աջակցում ենք «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» քաղաքականությունը և խելամիտ չենք համարում նման միակողմ գործողությունները»,-ասել է Միքսերը։ Հարցին, թե էստոնական դեսպանատունը կմմնա՞ Թել Ավիվում, նա պատասխանել է. «Էստոնիայի դեսպանատունը գտնվում է Թել Ավիվում, և մենք ոչ մի ծրագիր չունենք այդ քաղաքից դուրս գալու»։

Նմանատիպ նյութեր