211652_close_icon
views-count7485 դիտում article-date 09:38 11-12-2017

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում վերականգնվել է ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում տեղակայված ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը կրկին մուտքի ոչ միգրացիոն վիզաներ կտրամադրի ՌԴ քաղաքացիներին։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ առայժմ հերթեր չկան գոյացած հյուպատոսության շենքի առաջ, և իրավիճակը հագիստ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գործող հյուպատոսությունները դեկտեմբերի 11-ից կվերսկսեն ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։ ՌԴ Դաշնային խորհրդում ամերիկյան իշխանությունների այդ որոշումն անվանել են «ԱՄՆ-ի քաղաքական կամք»։

Նմանատիպ նյութեր