211652_close_icon
views-count10087 դիտում article-date 22:44 10-12-2017

Եվրոպայում մի քանի հարյուր չվերթ են հետաձգել ձնաբուքի պատճառով

Այսօր Եվրոպայում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել ամբողջ Եվրոպայում: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի հարյուր չվերթ հետաձգվել է: Առավել վատ է իրավիճակը Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: Գերմանիայում ձյան պատճառով կաթվածահար է եղել Դյուսելդորֆի, Ֆրանկֆուրտի և Քյոլնի օդանավակայանների աշխատանքը: Մասնավորապես, միայն Ֆրանկֆուրտում օրվա առաջին կեսին չեղարկվել է 267 չվերթ: Մեծ Բրիտանիայում ձնաբուքի պատճառով դադարեցվել է Բիրմինգեմի, Ուեսթ-Միդլենդսի և լոնդոնյան Լութոն օդանավակայանների աշխատանքը:

Նմանատիպ նյութեր