211652_close_icon
views-count31290 դիտում article-date 10:25 10-12-2017

«Չորս կյանք» գիրքը Բուկինիստում է. «Չորս կյանք»-ը մաքուր և թրթռուն սիրո նվագի բյուրեղացումն է։ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս լույս տեսավ Սարգիս Գոքորյանի «Չորս կյանք» գիրքը, այն մի շարք դրական արձագանքներից հետո, արդեն կարելի է գտնել հանրապետության ամենահին, բայց միևնույն ժամանակ ամենապահանջված գրախանութում՝ Բուկինիստում: Ներկայացնում ենք կարծիքներ գրքի մասին: Իրականում դեռևս չտպագրված էջերի առաջին ընթերցողն եմ... Կարդացել եմ մեկ շնչով: Իրական կյանքի պատկերներ, բախումներ, որոնց հեղինակը ոչ միայն տալիս է լուծումներ, այլև գեղեցիկ կերպով ներկայացնում հերոսների ապրումներն ու հոգեվիճակները: Ասես նրանց հետ հայտնվում ես նույն աշխարհում, նրանց հետ ուրախանում ես ու տխրում և անթաքույց հուզմունքը գրեթե սկզբից մինչև վերջ ուղեկցում է քեզ... Սարգիս ջան... բարի երթ գրքին...- Բանաստեղծուհի` Հայուհի Սուսաննա Ղազարյան Մի շնչով կարդացի Sargis Goqoryan-ի անդրանիկ գիրքը՝ «Չորս կյանք»: Կարճամետրաժ ու անչափ հետաքրքիր ֆիլմի պես գործողությունները սրընթաց հաջորդում են իրար՝ չթողնելով մի պահ անգամ կտրվել գրքից: Թեման բնավ էլ նորություն չէ, քանի որ սիրո մասին գրել են դեռևս անտիկ շրջանից, սակայն այս թեման ոչ մի ժամանակաշրջանում էլ ժամանակավրեպ չէ: Սարգիսի գիրքը սիրո գովերգ է, խենթացնող ու նվիրական սիրո ներբող, որ ստիպում է հավատալ՝ բոլորիս համար էլ այս փոքրիկ մոլորակում կա մեկը, որ պատրաստ է նվագել սիրո մեղեդին կամ ստիպել, որ մենք նվագենք այն.... Սիրո համար զոհեր են պետք, որ հավերժ ապրի սիրո խորհուրդը: Կեցցե՛ս, եղբա՛յր, վստահ եմ՝ դու դեռ շատ ասելիք ունես ընթերցողին: Շնորհավոր առաջնեկիդ ծնունդը: Մաղթում եմ, որ բազմազավակ գրքահայր դառնաս: Մանկավարժ, բանասեր Արսեն Վարդանյան Երբեք չեմ պատկերացրել, որ արձակն այսքան կարող է միախառնված լինել պոեզիայի ու երաժշտության հետ, որքան «Չորս կյանք»-ում է:Սիրելի՛ Սարգիս,«մտածելու քո իրավունքից» այնքան գեղեցիկ,զգացմունքային ու նրբանկատորեն ես <<օգտվել>>,որ ամբողջ պատմությունդ դարձելէ սերն օրհներգող երաժշտություն՝ մեղմ ու հոգեցունց . պատմություն,ուր լռությունն անգամ սիրո երգ է,ուր հայացքն անգամ նվագում է:Գեղարվեստական ինքնատիպ,նրբահյուս պատկերներիցդ սիրո մի գեղեցիկ մեղեդի է ծորում:Հետզհետե ստեղծվում է գերզգայուն, պրկված մի հոգեվիճակ.փշրվում են աղջկական անմեղ, մաքուր զգացմունքները,բայց զարգացումներն այնքան համոզիչ ես հյուսել, որ արդարացված է վերջաբանը ՝ իր արտահայտած սիրո հավարժականության գաղափարով:Գիրքդ ստիպեց աշխարհին նայել քո աչքերով, իսկ ջութակի երաժշտությունը դեռ երկար կշարունակի հնչել ընթերցողների հոգիներում՝ որպես սիրո մոգական մեղեդի : Շնորհավորում եմ, իմ տաղանդավոր բարեկամ : Բանասեր, մանկավարժ Գայանե Պետրոսյան «Չորս կյանք»-ը մաքուր և թրթռուն սիրո նվագի բյուրեղացումն է։ Երազանքի և բիրտ իրականության բախումն ամենուր ուղեկցում է մարդուն, և ցավոք, հաճախ հաղթանակը վերջինինն է, սակայն սա ամենևին չի կարող սպանել այն, ինչն ապրելու բանաձևն է, նույնիսկ մահից հետո։ Հեղինակի լեզուն պարզ է, զուրկ ավելորդ պճնանքից, սակայն այն սակավ պատկերները, որոնք հանդիպում են ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, առավել արժեքավոր և քնարական են դարձնում ասելիքի ներքին բովանդակությունը՝ ասելիքը ասելիքի մեջ։ Շնորհավոր և նոր ձեռքբերումներ... Լրագրող, բանասեր, գրող Հերմինե Զարմանյան Լրագրող, բանասեր Աննա Պեչենևսկայա. #DUKAS Երբ միայնակ մաքրությունը բախվում է աղտերի բազմությանը, երբ թվում է` երջանկությունն ահա այնքան մոտ է, սակայն որքան փորձում ես մոտենալ, այնքան հեռանում է նա, երբ առանց իրավունքի զրկում են սիրելու և սիրված լինելու իրավունքից, երբ դու չես վճռում կյանքիդ ելքը...... 4 կյանքը սիրեցի.շատ. կարդալիս հեղինակի հետ վեճեր էի ունենում, ավարտին հասա, հեղինակին սպանել էի ուզում)))) Լրագրող, բանասեր Աննա Պեչենևսկայա «#Չորս_կյանքն»֊ն ինձ համար իրական սիրո ու սիրո մաքառումի ձոներգ է։ Խոստովանեմ՝ տպավորություններս գերազանցեցին ակնկալիքներս։ Կարդացի մեկ շնչով՝ առանց դադարի։ Սևադալիզայի քայլը կանխազգալով՝ վախենում էի շարունակել ընթերցել և ճիշտ լինել, բայց, ցավոք ճիշտ էի.... Հանգուցալուծումը չէի պատկերացնում այսչափ հուզիչ ու դրամատիկ։ Մի բան էլ խոստովանեմ՝ հանգուցալուծումը չկարողացա կարդալ առանց ալբերտաամայական սիրո դառնաղի արցունքների... Խոսքերն ավելորդ են... Կեցցե՛ք Դուք... Կյանքումս ամենաարագ և ամենամեծ սրտի դողով կարդացած գիրքը.... այնքան անհամբերությամբ էի կարդում, որ վերջում արցունքերիս գլորվելուն զուգահեռ զգացի, որ անգամ շնչառությունս է արագացել։ Պատճառը թերևս այն է, որ ամեն ինչ այնչափ իրական էր, որ ինձ թվում էր՝ կենդանի ականատեսն եմ դեպքերի Մանկավարժ Նվարդ Առաքելյան Տեսանյութը դիտեք հետևյալ [url=http://www.1tv.am/hy/program/videos/%D5%89%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80#video80176-Չակերտներ․ Սարգիս Գոքորյան]հղումով[/url]։

Նմանատիպ նյութեր