Մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել. ստուգում են խցերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում և այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ դեռևս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՔԿ վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս պահին նման բան չկա, սակայն պարբերաբար ստուգման գործընթացներ իրականացվում են՝ հնարավոր բացասական դրսևորումները բացառելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]