5176 դիտում
18:47 08-12-2017
Քաղաքացու բողոքի հիման վրա բրնձի նմուշառումներ են կատարվել. ՍԱՊԾ
Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:
Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
Միաժամանակ, Ծառայությունը, հետագծելիությունն ապահովելու նպատակով, դիտարկում է իրականացրել նաև ներմուծող կազմակերպությունում՝ «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում: Պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը ևս կասեցվել է՝ մինչև արդյունքների պարզ լինելը:
Ծառայությունը նաև հավաստիացել է, որ այս ապրանքատեսակն ուղեկցվել է ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրով:
Փորձաքննության է ուղարկվել նաև նույն փողոցի 25/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվող պամելոներից նմուշ. արդյունքները կհրապարակվեն:
Նմանատիպ նյութեր
3829 դիտում
17:00 15-12-2018
Հնդկաստանի տաճարներից մեկում բրնձի համտեսումը 11 մարդու մահվան պատճառ է դարձել
3942 դիտում
11:14 25-01-2017
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն սպառողների բողոքների հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան