Դեկտեմբերի 11-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
                        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

