2612 դիտում
20:09 07-12-2017
Տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ, Երևանի ավագանու անդամ Հովիկ Մուսայելյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին՝ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանին և «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի տնօրեն Թոմաս Մազեջյանին:
Նիստի շրջանակում քննարկվել են կարճաժամկետ ռազմավարության մշակման հիմնական դրույթները, Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Երևան, նոր հորիզոններ-Սմարթ սիթի» ֆորումի կազմակերպմանը, Եվրամիության պատվիրակների մասնակցությամբ «Երևան՝ խելացի քաղաք» միջոցառման իրականացմանը, ինչպես նաև Եվրոպայի առևտրի պալատի հետ համագործակցության, «Երևան՝ խելացի քաղաք» ապրանքանիշի օգտագործմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են «Երևան՝ խելացի քաղաք» գաղափարի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքների մասով հաշվետվություններ:
Մասնավորապես նշվել է, որ «էլեկտրոնային կառավարումը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրով Երևանն ընդգրկվել է «Խելացի քաղաք» աշխատախմբում: Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ Մարսել կատարած այցի ընթացքում էլ ֆրանսիական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նորարարական տեխնոլոգիական բնագավառում համագործակցություն ծավավելու առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
904 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը