211652_close_icon
views-count159597 դիտում article-date 23:26 06-12-2017

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին Երևանում հրազենի գործադրմամբ կատարված աղմկահարույց սպանության դեպքը. 31-ամյա կասկածյալը սպանվածի ազգականն է. կա ձերբակալված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր գիշերը ժամը 00։10-ի սահմաններում իր մոտ եղած ինքնաձիգով Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում՝ ծննդատան մոտ, Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Գալստյանին հրազենով սպանելու մեջ։ Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Կ. Մինասյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննչական մարմինը կալանքի որոշման վերահաստատման նպատակով նորից դիմելու է քննչական մարմնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև ինքնաձիգ, և կան կասկածներ, որ այդ ինքնաձիգից է Կ. Մինասյանը կրակոցներ արձակել իր ազգական Ա. Գալստյանի ուղղությամբ, որից հետո Կ. Մինասյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությանը օժանդակություն ցույց տալու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Դեղոյանը: Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր, որոնք ղեկավարում էին Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի Ոստիկանության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանն ու պետի տեղակալ Արսեն Վարդանյանը։ Իսկ ոստիկանների և քննիչների աշխատանքները կոորդինացնում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1083968/]հայտնել է[/url]ր ֆոտոլրագրողը, այսօր հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում, անհայտ անձը կրակոցներ էր արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Վարորդը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ավտոմատի կրակած մի քանի պարկուճ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի ու Սուրեն Նավոյանի գլխավորությամբ: Քննիչները դեպքի վայրում զննություն են կատարում, իսկ նույն բաժնի ավագ քննիչ Արմեն Բեգլարյանն էլ ոստիկանների հետ պարզում է սպանվածի ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Արսեն Արսենյանն ու Արթուր Մելիքյանը: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել էր 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր