211652_close_icon
views-count4863 դիտում article-date 08:45 05-12-2017

«Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դատի է տվել Սոցապ նախարարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է, որ դատարանը ստիպի «Սոցապ նախարարությանը իր հետ պայմանագիր կնքի և պայմանագրի նախագիծ չներկայացնելու պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի»: Ըստ էության վերոնշյալ ընկերությունը պրոթեզներ է մատակարարում նախարարությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախարարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել այս ընկերության հետ: Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ «Ժողովուրդը» դեռես հունիսին գրել էր՝ լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Եվ ահա ըստ էության այս իրավիճակն է պատճառը, որ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր