211652_close_icon
views-count3358 դիտում article-date 16:43 04-12-2017

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են հանրապետության կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների եւ այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/04/1083825/]Հիշեցնենք[/url], որ աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դեկտեմբերի 1-ին այցելել էր Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի էր ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր