211652_close_icon
views-count9521 դիտում article-date 13:47 02-12-2017

ՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

ՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Այնուհետև սկսվելու է Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը, որն ընթանալու է մի քանի փուլերով և իր մեջ ներառելու է երկու մարզադահլիճ, վարչական շենք, սանհանգույց, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սենյակներ: Իսկ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը նշել է, որ մարզադպրոցը նախատեսված է 170 աշակերտի համար: «Ըստ ծրագրի՝ լինելու է շախմատի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, ձյուդոյի, ֆուտբոլի համար նախատեսված սենյակներ, ինչը բավարարելու է առկա պահանջներին»,- ասել է Կ. Մովսիսյանը և ավելացրել, որ ներկա պայմանները բավարար չեն մարզադպրոցի պարապմուքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: [url=http://artsakhpress.am/arm/news/77144/kverakarucvi--berdzori-marzadproci-shenqy.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր