211652_close_icon
views-count4127 դիտում article-date 20:35 01-12-2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 համաբուժարաններում Բաց դռների օր է կազմակերպվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Սերվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վեց համաբուժարաններում կազմակերպվել է բաց դռների օր: Գաղափարի հիմքում քրոնիկ երակային անբավարարությամբ տառապող հիվանդների վաղ հայտնաբերումն է: Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ըստ իրենց բնակության վայրի նախատեսված հետևյալ համաբուժարաններում. 1. Կենտրոն - «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ 2. Մալաթիա-Սեբաստիա - «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ 3. Դավթաշեն և Աջափնյակ - «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ 4. Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք - «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ 5. Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ 6. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն - «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ Նշենք, որ նախաձեռնությունը քրոնիկ երակային անբավարարության որևէ ախտանիշ՝ ցավ, ծանրության զգացում, այտուց, ոտքերի հատվածում տելեանգիեկտազիաներ ունեցող քաղաքացիների համար է:

Նմանատիպ նյութեր