76609 դիտում
12:30 01-12-2017
Երևանում 20-ամյա վարորդը բեռնատար ГАЗель-ով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Արտաշես Մկրտչյանը Շիրազի փողոցում՝ «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ-սրահի դիմաց, իր վարած ГАЗ 33021 -212 մակնիշի 34 ՕF 144 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, որից հետո վրաերթի մասին տեղեկացրել է Ոստիկանություն:
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վարդան Միրզոյանն ու Աբրահամ Ավետիսյանը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով վարորդը տեղում անցավ սթափության թեսթ և պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում:
Քննիչի հանձնարարականով մենքենան տեղափոխում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+