24530 դիտում
13:07 29-11-2017
ԵԿՄ լրատվության պատասխանատուն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակմանը
«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակում կար այն մասին, թե իբր 5-րդ բրիգադի կազմավորման օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումների ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն անհարգալից է արտահայտվել պատարագ մատուցող հոգեւորականներին՝ ասելով. «Հայր սուրբեր, դավայ, ընգանք առաջ»:
Հրապարակման առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանից: Վերջինս պատասխանեց.
- Նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե ով է այդ լպիրշ ստի հեղինակը, բայց զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ձգտում են վատաբանել, վարկաբեկել ազգին ծառայություններ մատուցած մարդկանց: Երբեւէ այն կարծիքին չեմ եղել, թե մարդու կենսագրությունը, անցած ուղին թույլ են տալիս այսօր անընդունելի վարքագիծ դրսեւորել:
Բայց խնդիրն այն է, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վատաբանել փորձողները ոչ մի իրական փաստ չեն կարողանում մատնացույց անել: Ստիպված այդպիսիններն էժանագին ստեր են հորինում: Ցավալի է, որ կան նաեւ լրատվամիջոցներ, որ գիտակցաբար, թե միամտաբար, դառնում են հակազգային, հակապետական կեղծիքի տարածման գործիք:
Ինչ վերաբերում է հոգեւոր դասի հետ ԵԿՄ վարչության նախագահի փոխհարաբերություններին, ապա մշտապես էլ հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա: Երկրապահի եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու միջեւ ամուր գործակցություն կա, հագեւորականներն ակտիվորեն մասնակցում են պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման դասընթացներին:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
19:18 20-06-2019
ԵՊՀ-ն պարզաբանում է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման վերաբերյալ
2019 դիտում
19:35 25-11-2016
«Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի. ՀՀ ֆինանսների նախարարություն