4219 դիտում
18:03 28-11-2017
ՍԱՊԾ-ն վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք է հայտնաբերել «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը. այն ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Տնտեսվարողին տրվել է իրացման ցանցերից խմբաքանակի ետկանչի կարգադրագիր:
Կասեցվել է նաև «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
Նմանատիպ նյութեր
5283 դիտում
19:17 11-06-2018
ՍԱՊԾ-ն «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք
3034 դիտում
12:52 20-12-2016
ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը
1501 դիտում
17:27 05-12-2022
Կասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին