4635 դիտում
20:24 24-11-2017
ՌԴ Սարատովի նահանգապետն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին, ստորագրվել են համագործակցության հուշագրեր
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ռուսաստանի դաշնության Սարատովի երկրամասի նահանգապետի հրավերով Սարատով քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նահանգապետ Վալերի Ռադաևը, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Հանդիպման մեկնարկում նահանգապետ Վ․ Ռադաևը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին հրավերն ընդունելու համար, հավելելով, որ դեռևս հոկտեմբեր ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում Կարեն Բոթոյանի հետ ստորագրված երկու մարզերի համագործակցության հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում երկու սուբյեկտների միջև փոխշահավետ համագործակցություն սկսելու համար։
Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի նահանգապետին ջերմ ընդունելության համար, հայտնելով, նախանշված ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու իր վճռականության մասին:
Քննարկումների առանցքում եղել են մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները: Երկուստեք հետաքրքրություն է ցուցաբերվել երկկողմանի առաջարկներն ավելի մասնագիտական քննարկման ենթարկելու նպատակով ապագայում աշխատանքային խումբ ստեղծելու հարցում: Կողմերը կարևորել են երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում Սարատովի երկրամասի հայ համայնքի դերը:
Հանդիպման ավարտին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներն ի դեմս քաղաքապետեր Արամ Հարությունյանի և Արմեն Ավետիսյանի, համագործակցության հուշագրեր են ստորագրել Սարատովի երկրամասի համապատասխանաբար Կրասնի Կուտ և Վոլսկ քաղաքների իրենց գործընկերների հետ:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Կարեն Բոթոյանը ներկա կգտնվի նաև համայնքի կողմից կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին, այն կազմակերպվում է երկրամասում հայկական մշակույթի օրերի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
3921 դիտում
20:58 06-09-2017
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են