2713 դիտում
11:08 24-11-2017
Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ լրագրողի իրավունքների խոչընդոտման վերաբերյալ
[b]Հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը www.Aravot.am լրատվական կայքի թղթակցի իրավունքների խոչընդոտման վերաբերյալ.[/b]
Սույն թվականի նոյեմբերի 20-ին,Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:
Այս առումով բացառություն է կազմում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որն ուղղակիորեն չի սահմանում դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում և լրագրողների ձայնագրություն կատարելու իրավունքը: Հենց այս օրենսդրական բացն է հնարավորություն տվել պաշտպանին միջնորդելու, իսկ դատավորին՝ բավարարելու միջնորդությունն ընդդեմ լրագրողի օրինական գործունեության, այնինչ գործնականում քրեական գործերի դատաքննությունների ընթացքում նիստի ձայնագրությունը երբեք չի արգելվել:
Ավելին, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի R (2003) 13 Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության մասին, ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը:
Ներքոստորգրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են տեղի ունեցածը: Հաշվի առնելով, որ դատական նիստի ձայնագրության արգելքն իրավաչափ չի եղել և միտված է եղել խոչընդոտելու լրագրողի կողմից դատական նիստի լուսաբանումը, կոչ ենք անում.
Բոլոր դատավորներին ՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, հարգանք դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:
Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփումներ, որպեսզի միասնական մոտեցում գործի բոլոր դատարաններում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի ձայնագրման, լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա սահմանափակման հիմքերն ու ընթացակարգերը:
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:
[b]«Ասպարեզ» լրագրողների ակումբ հասարակական կազմակերպություն
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
694 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
748 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են