18104 դիտում
17:04 23-11-2017
ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ 2 արտադրամասերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները եւ աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաեւ հումքի եւ մյուս բաղադրիչների պահման պայմանները:
Երեւանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում եւս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչեւ որ արտադրամասը բերվի մաքուր եւ նորոգ վիճակի, ապահովվի սառը եւ տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով եւ չորացման հիգիենիկ սարքերով եւ վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է վերահսկողության շրջանակում երեւանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների եւ մակնշման խախտումներ, բացի այդ՝ տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության եւ լաբորատոր հսկողության խախտումներ: «ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» եւ «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը:
Նմանատիպ նյութեր
1757 դիտում
12:25 06-09-2021
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ․ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
2791 դիտում
22:08 18-03-2021
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են հացի և չգազավորված խմելու ջրի արտադրամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7192 դիտում
16:23 27-04-2018
Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
430 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
583 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ