2932 դիտում
15:49 23-11-2017
«Թվային օրակարգ» ռազմավարության մշակումն արագացվում է
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքին և դրանից բխող՝ 2018 թվականի գործողությունների ծրագրին:
«Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,- նշել է վարչապետը։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։
«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։
Կառավարության ղեկավարը հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
18:09 29-11-2017
Վարչապետին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
977 դիտում
21:54 17-08-2022
Մշակումն արգելված կանեփ էին աճեցրել ու բռնվել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1252 դիտում
16:14 18-08-2022
Մշակումն արգելված կանեփ էր աճեցրել․ Արթիկի ոստիկանների բացահայտումը.
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար