5996 դիտում
13:08 22-11-2017
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանն ազատ է արձակվել. NEWS.am
Դատարանը չի բավարարել ՀՔԾ քննիչի կողմից փաստաբան Վաղինակ Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: NEWS.am-ի տեղեկություններով՝ Աթոյանը նիստերի դահլիճից ազատ է արձակվել:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք:
Ընդ որում՝ կաշառք ստանալու գործընթացն առանց խոչընդոտների եւ բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վ. Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի եւ վերջինի քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/422300.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
12:47 14-03-2018
ՀՔԾ. Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ
Այս բաժնից
955 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
865 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել