211652_close_icon
views-count8526 դիտում article-date 12:12 22-11-2017

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում նշվում է, որ նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Նշենք, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:

Նմանատիպ նյութեր