211652_close_icon
views-count42951 դիտում article-date 16:36 20-11-2017

Հովիկ Աբրահամյանը Մեծն Սևակի քառատողով պատասխանում է Նիկոլ Փաշինյանին. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի...»

Մոտ մեկ ժամ առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պարույր Սևակի ստեղծագործությունից մեկ քառատող, որում ասվում է. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս… Պարույր Սևակ»: Նշենք, որ այս գրառումից մի քանի ժամ առաջ այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսել էր Մոնումենտի դղյակների ու նրանց տերերի մասին՝ հումորով առաջարկելով Հովիկ Աբրահամյանին նշանակել Մոնումենտի կոռումպացված առանձնատների թանգարանի գիդ: «Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը Սևակի տողերով պատասխանում է Նիկոլ Փաշինյանին:

Նմանատիպ նյութեր