211652_close_icon
views-count60381 դիտում article-date 11:19 18-11-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել այնտեղ գտնվողների հասցեին ու հարվածել 8-ամյա մի տղայի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հ. Ստեփանյանի աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո էլ ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ է պահել իրեն: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում տնօրենի դիմումի փաստով հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր