211652_close_icon
views-count62704 դիտում article-date 22:21 17-11-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու մարդատար Газель-ը, վերջինը կողաշրջվել է, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Ոսկևազ-Ագարակ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի Անի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սուքիասյանի վարած Газель մակնիշի 2075 Լ համարանիշի և Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Ավոյանի վարած Volkswagen մակնիշի 34 MP 852 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորներ՝ 22-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 30-ամյա Ռոստամ Բալաբեկյանը, 27-ամյա Ավետիք Վարոսյանը, 18-ամյա Հռիփսիմե Վարոսյանը և 16-ամյա Դիանա Բալաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները Շիրակի մարզի Բագրավան և Զիթանքով գյուղի բնակիչներ են։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր