211652_close_icon
views-count19547 դիտում article-date 21:00 12-11-2017

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մենահամերգ տվեց իր ծննդավայր Գյումրիում. ՖՈՏՈՇԱՐՔ

Նոյեմբերի 11-ին, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մենահամերգով իր ծննդավայր Գյումրիում էր: Դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճը ողողված էր համասյանական արվեստի երկրպագուներով: Տիգրանն իր նոր ու անկրկնելի ստեղծագործություններով հանդիսատեսին տարավ դեպի բարձրաճաշակ երաժշտության համասյանական աշխարհ՝ լցնելով ունկնդրի հոգիներն իր մեղեդու վերթևումներով: Ինչպես նշեց համերգի գլխավոր պրոդյուսեր՝ Տիգրան Վիրաբյանը. «Եթե դուք ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գյումրիի հյուրանոցներում տեղեր ամրագրել: Զանգենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր ազատ համարներ: Բնականաբար ձեզ կպատասխանեն՝ ոչ, որովհետև հանդիսատեսի 50 տոկոսից ավելին գյումրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում, հյուրեր ունենք՝ Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից: Մի խոսքով, այս համերգը ոչ միայն նպաստում է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպես ասած, զարգանում է նաև տուրիստական հոսքը: Մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար տեղեր գտնել»: 2018 թվականի փետրվարին լույս տեսնող Տ.Համասյանի նոր ստեղծագործությունների ձայնասկավառակը նվիրված կլինի Գյուրմրիի՝ For Gyumri վերնագրով: Մենահամերգի ողջ հասույթը Տիգրան Համասյանը նվիրեց «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր