211652_close_icon
views-count72304 դիտում article-date 20:14 11-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. փաստաբանից պահանջել են 2000 դոլար, հակառակ դեպքում սպառնացել են նրան ու նրա ընտանիքի անդամներին

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մուրադ Ասրյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Սոնա Ավետիսյան անձը իր հեռախոսահամարին հաղորդագրություններ է ուղարկում՝ իրենց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Ասրյանը հայտնել է նաև, որ «հեռախոսային ահաբեկիչը» սպառնացել է, որ եթե գումարը չտրամադրի, ինքը բռնություն է գործադրելու իր և իր ընտանիքի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ասրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան, իսկ դատախազւթյունից էլ դիմումի ընթացքը լուծելու համար այն փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ Արաբկիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հանձնարարել է հետաքննչական բաժանմունքում հետաքննություն սկսել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր